ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԴԱՀԿ-ն արձագանքում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությանը

ԴԱՀԿ-ն արձագանքում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությանը
26.03.2015 | 20:30

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում սույն թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած` «Քաղաքացու բնակարանի և կրպակ-տաղավարի վրա անհիմն արգելանք է դրվել» վերտառությամբ հաղորդագրությանը: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արձանագրում է, որ ինչպես հաղորդագրության վերտառությունը, այնպես էլ դրանում ներառված փաստերի վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծառայությունը հետևողականորեն ուսումնասիրել է քննարկվող հարցի առնչությամբ շահագրգիռ անձից ստացված բոլոր դիմումները, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: Մասնավորապես, տվյալ դեպքում քաղաքացու գրավադրված բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն նախատեսված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Ինչ վերաբերում է կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի հիմնավորվածությանը, ապա այն բխում է դատարանի տված կատարողական թերթի պահանջի ամբողջական կատարման անհրաժեշտությունից, քանի որ դրանում լրացուցիչ պարունակվում է նաև վարկի մնացորդ գումարից տույժերի և տոկոսների գումարի բռնագանձում, ինչն անհնարին կդառնա «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4. հոդվածի 2-րդ մասով նախատեսված`լոտի գնի առաջին իսկ իջեցման դեպքում: Հետևաբար, պարտապանի կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի վերացումը ռիսկային է դարձնում դատական ակտի լիարժեք կատարման հնարավորությունը և դրանով իսկ` տվյալ վարույթով պահանջատիրոջ օրինական շահերի ապահովումը:

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ